Գլխավոր Ավելին

Ներհիվանդանոցային գործելակարգի քննարկում․ բանախոսը Արա Ղազարյանն էր

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ հինգշաբթի կայացած գիտական լսումն անցավ լեփ-լեցուն դահլիճում՝ բուռն քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով։ Զեկուցողը հիվանդանոցի Բուժական գծով տնօրեն Արա Ղազարյանն էր, թեման՝ «Ստամոքսաղիքային արյունահոսություններ ունեցող պացիենտների վարման գործելակարգը»։

Համալսարանական հիվանդանոց հաճախ են դիմում ստամոքսաղիքային արյունահոսության դեպքերով, թերևս դրանով էր պայմանավորված քննարկվող թեմայի արդիականությունը և հրատապությունը։ Ներհիվանդանոցային գործելակարգ մշակելու նպատակով դեռեւս ամիսներ առաջ ձևավորվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկված էին վիրաբույժ, գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Մի քանի ամիս տևած մուլտիդիցիպլինար քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքում աշխատանքային խումբը առաջարկեց ստամոքսաղիքային արյունահոսություններ ունեցող պացիենտների վարման գործելակարգը, որը չի հակասում ԱՆ ու միջազգային գրականության մեջ առկա մեծաքանակ գործելակարգերին։

Հենց այդ գործելակարգն էլ ներկայացվել և քննարկվել է գիտական լսմանը, գործընկերները բազում հարցեր և առաջարկներ են հնչեցրել։ Որոշում է կայացվել ստամոքսաղիքային արյունահոսություններով պացիենտների վարման դեպքում ակտիվորեն ներգրավել Ընդունարանը, սահմանվել են կոնկրետ չափորոշիչներ, ըստ որոնց կտարանջատվեն ստացիոնար և ամբուլատոր պացիենտները, ինչպես նաև հստակեցվել է, թե որ դեպքում ովքեր և ինչպես պետք է սպասարկեն այս պացիենտներին։

×
facebook sharing button facebook